Ռազմական հանցագործությունների հարցերով Գուանտանամոյի տրիբունալի դատախազները դիմել են դատարան 2001թ. սեպտեմբերի 1-ի ահաբեկչության գործով դատական լսումները 2014թ. սեպտեմբերին նշանակելու պահանջով, հաղորդում է Reuters-ը:
Բանակի գնդապետ դատավոր Ջեյս Փոլը կողմերի փաստարկները կքննի նախադատական լսումների շրջանակներում, որոնք սկսվում են 2013թ. օգոստոսի 19-ին Կուբայում գտնվող ԱՄՆ-ի ռազմա-ծովային բազայում՝ Գուանտանամո-Բեյում:
Մեղադրող կողմը մտադիր է հասնել գործի դատական քննության արագացմանը: 2001թ. սեպտեմբերի 1-ի ահաբեկչական հարձակման ծրագրի մշակման համար Խալիդ Շեյխ Մուհամադին և նրա ենթադրյալ չորս նմանակներին սպառնում է մահապատիժ:
Դատախազները փորձում են հասնել այն բանին, որպեսզի դատավորը սահմանի նոր լսումներ անցկացնելու կոշտ ժամկետներ և սկսի ատենակալների հավաքը 2014թ. սեպտեմբերի 22-ին: Մեղադրող կողմը նաև հաղորդել է, որ փաստաբաններն արդեն ծանոթացել են հանցանշանների մասին, այդ թվում՝ 170 հազար էջից բաղկացած գաղտնազերծված տեղեկատվությանը:











































