«Մուսուլման եղբայրներ» շարժումը հետաձգել է կիրակի օրը նշանակված բողոքի ակցիան, տեղեկացնում է «Ալ-Արաբիան»:
Իր որոշումը կազմակերպությունը բացատրել է «անվտանգության նկատառումներով»:
Անցած ուրբաթ, որը «Մուսուլման եղբայրները» «ցասման ուրբաթ» են անվանել, ոստիկանության և նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների միջև բախումների հետևանքով 173 մարդ էր զոհվել:









































