Ռուսական RT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժը լրագրողների հետ զրույցում առանց ապացույց է որակել ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մասին ամերիկյան հետախուզության զեկույցը.
«Զեկույցի ապացուցման ողջ բազան չափվում է զրոյով։ Ոչ մի հանցանշան չի ներկայացվում զեկույցում։ Զեկույցի ամենածանրակշիռ մասն այն է, որը կազմվել է բաց աղբյուրների օգնությամբ և հենված է հեռուստատեսությամբ ռուս ինչ-ինչ պաշտոնյաների արած հայտարարությունների վրա, որոնք ուրախացել են, որ Հիլարի Քլինթոնը տանուլ է տվել ընտրությունները։
Դա ինչ-որ կերպ փչացնում է ԱՄՆ հատուկ ծառայությունների հեղինակությունը։ Դա մամլո հաղորդագրություն է։ Այն ստեղծված է քաղաքական արդյունքի համար»։








































