«Ավտոգենմաշ» ՓԲԸ-ի 9 աշխատակիցներ, որոնք աշխատանքի հետևանքով հաշմանդամ են դարձել, գործարանի սնանկության գործերով կառավարիչ Խաչատուր Պապոյանից փոխհատուցում են պահանջում: Նախկին 22 պահանջատերերից մնացել են 9-ը, մյուսները մահացել են: Առանց աշխատանքի, անաշխատունակ այս մարդկանց սոցիալապես անապահով, բազմանդամ ընտանիքները գոյատևում են նրանց կենսաթոշակով:
Նրանք մինչև 2004 թվականը ստացել են փոխհատուցում, սակայն այնուհետև Խ. Պապոյանը հրաժարվել է վճարել` ասելով, թե գումար չունի: Նույնը պատասխանը նա տվեց նաև «Առաջին լրատվական»-ին:
Թեմայի հետ կապված մանրամասները` առաջիկայում:









































