Elle ամսագրի սեպտեմբերյան համարում 42-ամյա Իտան Հոուքը որոշել է հիշել 15 տարվա վաղեմության իրադարձությունները՝ իր ամուսնությունը հոլիվուդյան աստղ Ումա Թուրմանի հետ: Ինչպես ընդունել է դերասանը՝ ամուսնանալով՝ ինքը հսկայական սխալ է գործել:
«Երբ դուք երիտասարդ եք, մեծ հաջողությունը կուրացնում է: Իմ կյանքը դուրս էր եկել վերահսկողությունից, և ես ուզում էի կանգ առնել: Ես կարծում էի, որ ամուսնությունը ինձ ավելի հետևողական կդարձնի, բայց ես շատ սխալվեցի»,- նշել է նա:
Ինչպես համարում է Իտանը՝ իր խնդիրների պատճառը տարիքն է:
«Ես իսկապես ինձ համար բացահայտել եմ, որ մինչև 28 տարեկանը տղամարդու ուղեղը ձևավորվում է: Ես համոզված եմ, որ ճակատային հատվածը դեռ չէր գործում: Ես ընդհանրապես երկու շաբաթվանից ավել տևողությամբ երդում չպետք է տայի»,- հավաստիացրել է Իտանը:














































