4-ամյա Փոլ Ֆրանկլինը ծնողների հետ հանգստանալիս է եղել լողափում: Երբ ծնողները տարբեր միջոցառումներ են կազմակերպել, տղան գնացել է ուսումնասիրելու շրջակա միջավայրը: Հենց այդ «ուսումնասիրությունների» ընթացքում էլ նա ընկել ու վնասել է ոտքը:
Մեկ շաբաթ անց, այս միջադեպն արդեն մոռացված, Փոլը կրկին ընկնում ՝ այս անգամ չմուշկներով սահելիս: Նա կրկին վնասում է աջ ոտքը: Դրանից հետո աջ ոտքի ծունկը սկսում է է ուռչել ու տաքանալ:
Բժիշկները, մի քանի անաիլիզ վերցնելով, տղայի մորն ասում են են, որ նա վարակված է և մի քանի հակաբիոտիկներ են նշանակել:
Երբ Փոլի մորը թվացել է, որ վերքն արդեն լավանում է, մայրը հանկարծ նկատել է, որ Փոլի վերքից հեղուկ է արտադրվում: Իմանալով, որ բժիշկները կտրականապես հերքել են խողովակի միջոցով հեղուկը հեռացնելու գաղափարը՝ նա, միևնույն է, արել է դա՝ ապահովելով արատհոսքը վերքից:
Որքան մեծ է եղել Փոլի ընտանիքի անդամների զարմանքը, երբ դրանից հետո ոտքի մակերեսին նկատել են փոքրիկ, սև քարի նման մի բան: Ավելի ուշադիր զննելով՝ նրանք հասկացել են, որ դա կենդանի խխունջ է, հաղորդում է Mirfaktov-ը:
















































