Օրական 4 բաժակ սուրճը բարձրացնում է մահվան վտանգը, սակայն եթե տվյալ անձը 55 տարեկանից ցածր է, հաղորդում է Mirfaktov-ը:
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ երիտասարդների՝ շաբաթական 28 բաժակ սուրճի օգտագործումը 50 տոկոսով մեծացնում է մահվան հավանականությունը:
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ սուրճի չափից շատ օգտագործումը կարող է բացասաբար ազդել նյութափոխանակության վրա:

Հետազոտության 16 տարվա ընթացքում արձանագրվել է 2500 մահ: Դրանցից գրեթե երեք քառորդը կապված են եղել սրտային կամ զարկերակային հիվանդությունների հետ: Նման մարդիկ, ովքեր ավելի շատ են սուրճ խմել, նաև ծխել են, հետևաբար նրանց սիրտը և թոքերը առողջ չեն եղել:

Հետազոտղները պարզել են նաև, որ մահվան վտանգը 56 տոկոսով մեծացել է 55 տարեկան տղամարդկանց և կանանց մոտ, ովքեր շաբաթական 28 բաժակ սուրճ են օգտագործել:









































