Թերթը գրում է, որ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը երկու շաբաթ առաջ կալանավորվել է մաքսանենգ ճանապարհով (ծանրոցով) Հայաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով: Հանցագործությունը բացահայտել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները:
«ՊԵԿ-ից թերթի թղթակցին պարզաբանել են, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, իսկ Կիրակոսյանը կալանավորվել է մայիսի 12-ին: Արմավիրի «արծիվը» մեղադրվում է սուբոտեքս տեսակի թմրամիջոց պարունակող 210 հատ դեղահաբ ներկրելու մեջ, որը նրան ուղարկվել է ծանրոցով` Ֆրանսիայից: Հատուկ Սերժ Սարգսյանին սատարելու նպատակով ստեղծված «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը, հիմնադրվել 2010-ի հունվարին»:








































