Ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքից ուղևորատար գնացքով Մոսկվա մեկնող Հայաստանի քաղաքացու մոտից Խարկովի սահմանապահները հայտնաբերել են թմրամիջոց, որը թաքցված է եղել բատոնում։
Censor.net-ը, հղում անելով Ուկրաինայի սահմանային ծառայության մամլո կենտրոնին, հայտնում է, որ սահմանային վերահսկողության իրականացման ժամանակ ուղևորներից մեկի իրերում առկա թմրամիջոցին արձագանքել է ծառայողական շունը։
Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը մարիխունա է՝ մոտ 2 գրամ քաշով։ Սահմանապահները ձերբակալվածին և ի հայտ բերված նյութը հանձնել են ազգային ոստիկանության ներկայացուցիչներին։
Փաստով ոստիկանություն է ուղարկվել հաղորդագրություն՝ քրեական հանցանքի նշանների հայտնաբերման մասին։










































