Թերթի տեղեկություններով՝ Արևմուտքը Հայաստանի իշխանության առաջ հստակ պահանջ է դրել, որ ՀՀ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն քրեական տարրերի հետ այս կամ այն կերպ ասոցացվող պատգամավորներ, ովքեր բիզնես կապերով կամ այլ կերպ սերտաճած են կրիմինալի հետ: Որոշ տեղեկություններով՝ այս ցանկությունը ձևակերպվել է ժամանակ առաջ և պարբերաբար հիշեցվում է ՀՀ բարձր իշխանության հետ հանդիպումների ժամանակ: Հակառակ պարագայում Արևմուտքը կարող է կասկածի տակ առնել ընտրությունների արդար ընթացքը:
«Ի դեպ, ՀՀ իշխանությունն այս առթիվ լուրջ խնդրի առաջ է, քանի որ կրիմինալի հետ ասոցացվող խորհրդարանականների պակաս իշխող ՀՀԿ-ում չկա: ԲՀԿ-ում նույնպես կան քրեական անցյալ ունեցող ու այժմ նրանց հետ ասոցացվող պատգամավորներ»,- վերջում հավելում է թերթը:








































