Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին ձերբակալվել է Նիցցայի օդանավակայանում՝ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մերաբ Սամադաշվիլիի հետ ծեծկռտուքից հետո: Օկրուաշվիլին ազատ է արձակվել հարցաքննությունից հետո:
Որոշ տվյալներով՝ միջադեպը կապված է 2008-ին տեղի ունեցած դեպքի հետ, երբ Սամադաշվիլիի թիկնապահը վիրավորել էր Օկրուաշվիլիի թիկնապահին:
«Նրա նրան այնպես էր ծեծում, որ Turikish Airlines-ի ողջ ներկայացուցչությունը փորձում էր նրան պահել: Մյուս կողմից, ժամանեց օդանավակայանի ոստիկանությունը և Օկրուաշվիլիին ձերբակալեցին՝ 2 ժամով: Պարզվում է, նրան ազատ չեն արձակել մինչև ինքնաթիռի թռչելը»,- Apsny.ge կայքը մեջբերում է լրագրող Գեորգի Պոպխաձեի խոսքերը:
Օդանավակայանի միջադեպն Օկրուաշվիլիի ուղեկից Տեո Տլաշաձեն ևս հաստատել է:









































