Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ Ռաֆայել Նադալն, ով այս պահին երրորդ ռակետն է ATP-ի վարկածով, լավագույն խաղն է ցուցադրում:
Հիշեցնենք, որ 27-ամյա իսպանացին մրցաշրջանի առաջին մասը բաց թողեց վնասվածքի պատճառով, բայց վերադառնալուց հետո հասցրեց հաղթել «Ռոլան Գարոսի» մրցաշարն ու 4 «Մաստերս», ինչից հետո առաջատարն է տարվա արդյունքով լավագույնը դառնալու պայքարում:
«Այն օրվանից ի վեր, երբ Ռաֆան վերադարձավ, նա լավագույնն է, դա չի քննարկվում: Կարծում եմ` նա ավելի ագրեսիվ է դարձել: Նախորդ շաբաթ Մոնրեալում կայացած մեր խաղում նա շատ ագրեսիվ էր, անընդհատ շարժվում էր ու փոփոխում իր գործողությունները: Բայց, այնուամենայնիվ, խաղը նորից հավասար ստացվեց»,- նշել է Նովակը:









































