Օգոստոսի 13-ին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջպետական փաստաթղթերի ստորագրման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը սխալ արտաբերած արձանագրային բաժնի աշխատակիցը զրկվել է պաշտոնից, հաղորդում է haqqin.az-ը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արձանագրային բաժնի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից թույլ տված վրիպման պատճառով:
Հանդիպման տեսանյութում (4:56 րոպե տևողությամբ) հաղորդավարը, հրավիրելով Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին, վերջինիս Սերգեյի փոխարեն անվանել է «սիկտիր», որից հետո անմիջապես ուղղել է սխալը և հայտարարել նրա իսկական անունը:











































