Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դադարեցրել է համագործակցությունն աշխարհի նախկին առաջին ռակետ ամերիկացի Ջիմի Քոնորսի հետ, ով զբաղեցրել էր թենիսիստուհու գլխավոր մարզչի պաշտոնը:
The Times-ը հայտնում է, որ նման որոշում կայացնելու համար առիթ է հանդիսացել Ցինցինատիի մրցաշարում Շարապովայի` ամերիկուհի Սլոան Սթիվենսից կրած պարտությունը: Պարտությունից ժամեր անց թենիսիստուհին զանգահարել է մարզչին և հայտնել համագործակցության ավարտի մասին:
Ջիմի Քոնորսի հետ Շարապովան շատ կարճ ժամանակ է աշխատել: Առաջին իսկ դիմակայությունը վերջ դրեց նրանց համագործակցությանը:








































