Վրաստանի Մառնեուլ քաղաքում աշխատավարձերի վճարման պահանջով գործադուլ են անում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Տետրիցկարոյսկու հատվածի աշխատողները: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Աշխատողների խոսքով՝ արդեն 5 ամիս է, ինչ իրենք աշխատավարձ չեն ստացել: «Ինը եղբայր» կայարանում կոնտակտային ցանցի մոնտաժն իրականացնում է ադրբեջանական «Ազերինշատ սերվիս» ընկերությունը:
«Մենք դիմել ենք մեր ղեկավարությանը: Նրանք խոստացել են, որ գումարները կտրամադրվեն այսօր-վաղը, սակայն արդեն 5 ամիս է անցել: Մեք խնդրում ենք կառավարությանն ու վարչապետին օգնել մեզ»,- նշում են աշխատողները:
Ընկերության կողմից այս առնչությամբ մեկնաբանություններ չեն արվել:









































