Իսպանական Marca հանդեսը հարցում է անցկացրել՝ պարզելու երկրպագուների կարծիքն Իսպանիայի առաջնության առաջիկա մրցաշրջանի լավագույն մարզիչ դառնալու հավակնորդների վերաբերյալ:
Ըստ հարցման արդյունքների՝ լավագույնի կոչմանը կարժանանա Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Իտալացի մասնագետի օգտին քվեարկել է հարցվածների 39 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը բաժին է հասել Մադրիդի «Ատլետիկո»-ն գլխավորող Դիեգո Սիմեոնեին, ով ստացել է ձայների 19 տոկոսը:
Լավագույնների եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնա»-ի նորանշանակ մասնագետ Խերարդո Մարտինոն, ում օգտին քվերակել է երկրպագուների 15 տոկոսը:







































