Միկի Ռուրկը կնկարահանվի հայ ռեժիսոր Արա Պայայայի «Skin Traffik» (երթուղու մաշկ) մարտաֆիլմում: Այս մասին հայտնում է aravot.am-ը ՝ հղում անելով «Օբոզրեվատել» լրատվականին և նշելով, որ հայտնի չէ՝ միտումնավոր է «Traffik» բառը սխալ է գրած, թե ոչ (ճիշտը՝ «traffic»):
Ֆիլմի գլխավոր հերոսը վարձու մարդասպան է, որը զբաղվում է մարդկանց առուծախով: Նրա դերը կստանձնի Միկի Ռուրկը, թե ուրիշ մեկի, դեռ հայտնի չէ: Ինչպես նաև հայտնի չէ սցենարի այլ մանրամասներ: Ֆիլմում կնկարահանվեն նաև Էրիկ Ռոբերթսը (Ջուլիա Ռոբերթսի եղբայրը) Մայքլ Մեդսենը և Դենիլ Հանան: Նկարահանումները կսկսվեն Լոս Անջելեսում, մոտակա ժամանակներում:








































