Ջոն Լենոնի փողկապը, որը երաժիշտը նվիրել էր երիտասարդ երկրպագուհուն, ներկայացվել է լեգենդար The Beatles խմբի հետ կապված հազվագյուտ իրերի աճուրդում, որը կբացվի Լիվերպուլում օգոստոսի 24-ին, երբ քաղաքում տեղի ունենա լեգենդար քառյակի երկրպագուների ամենամա համագումարը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Լոտն առաջարկվում է այլ հուշ-իրերի հետ, մասնավորապես՝ խմբի անդամների ինքնագրերով հազվագյուտ լուսանկարների հավաքածուի, որն իր տանը մաքրության ժամանակ հայտնաբերել է նախկին պետծառայող, ներկայումս 66-ամյա թոշակառու, խմբի երկրպագու Ջոյս Մաքուիլյամսը, որի հայտնաբերած իրերը գնահատվել են 31 հազար դոլար:
Ընդհանուր առմամբ աճուրդին 322 իր կներկայացվի, որոնց թվում են Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի նամակները:
Կազմակերպիչների խոսքով՝ աճուրդն արդեն գրավել է ամերիկացի, ճապոնացի և եվրոպացի պոտենցիալ գնորդների ուշադրությունը:










































