Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության պաշտոնական տարբերակը, որի համաձայն` ամերիկյան առաջնորդի վրա կրակել է Լի Հարվի Օսվալդը:
«Ես իմ կողմից ուսումնասիրել եմ, ինչ կարող եմ: Լի Հարվիի վարքը տարօրինակ էր: Ես իմացա, որ նա պատրաստվում էր Կուբա այցելել նախքան Քենեդու սպանությունը, և ենթադրվում էր, որ կրակել է կիսավտոմատ ինքնաձիգից»,- գրել է Ֆիդելը «Մտորումներ» շարքի հոդվածներից մեկում:
Նա նշում է, որ շատ լավ է տիրապետում նման զենքին, որից շարժվող թիրախին կրակելը չափազանց դժվար է:
Բացի այդ, կուբայական հեղափոխության առաջնորդը «ցինիկ կատակ» է համարում գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբիի բացատրությունը, ով Օսվալդին սպանել էր ոստիկանական բաժանմունքի բակում՝ նշելով, որ ցանկանում էր ազատել Քենեդու այրուն նախագահի սպանության վերաբերյալ դատական լսումներին որպես վկա հանդես գալու անհրաժեշտությունից:
«Ես չեմ ցանկանում մեղադրանք ներկայացնել, դա նրանց գործն է, բայց խոսքն այն մասին է, որ պլանավորվում էր Կուբային մեղադրել Քենեդու սպանության համար»,- գրում է Ֆիդելը:









































