Դերասան Բրյուս Ուիլիսը հայտարարել է, որ հոգնել է նկարահանվել մարտաֆիլմերում: Նման խոստովանություն նա արել է իսպանական XLSemanal ամսագրին տված հարցազրույցում:
«Պայթյուններն իմ աշխատանքի ամենաձանձրալի մասն են: Երբ դու տեսնում ես այդքան պայթյուններ, դրանք արդեն քեզ մոտ չեն առաջացնում ինչ-որ էմոցիաներ»,- ասել է դերասանը:
Միևնույն ժամանակ, ըստ դերասանի, մարտաֆիլմերում նկարահանումները մեծ գումարներ են բերում, ինչն իրեն, անշուշտ, դուր է գալիս:
Դերասանը պատմել է այն ֆիլմերի մասին, որոնց նկարահանումներն իրեն իսկապես դուր են եկել: Դրանց թվում են «12 կապիկները», «Վեցերորդ զգայարանը», «Քրեական ընթերցվածքը»:









































