Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հայտարարել է երկրի բոլոր քաղաքներում արտակարգ դրություն մտցնելու մասին: Արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 16.00-ին (երևանյան ժամանակով՝ 18.00-ին) և կտևի մեկ ամիս՝ հաղորդում է Egypt Independent-ը:
Ռեժիմը նախատեսում է անսահմանափակ լիազորություններ բանակին և ուժային կառույցներին, ինչպես նաև պարեկային ժամի սահմանման հավանականություն՝ քաղաքի փողոցներով սահմանափակ տեղաշարժման պայմանով:
Երկրի ՆԳՆ ուժերը չորեքշաբթի առավոտյան սկսել են ցրել Մուրսիի կողմնակիցներին Կահիրեի երկու վրանային ճամբարներից: Այդ նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազով նռնակներ է օգտագործել: Երկու հրապարակներն էլ շրջափակված են զրահատեխնիկայով, իսկ օդում ռազմական ուղղաթիռներ են:
Ըստ «Մուսուլման եղբայրներ»-ի տվյալների՝ զոհերի թիվը հասել է 500-ի, վիրավոր են տասնյակ հազարավոր մարդիկ: Ամեն րոպե Կահիրեի հիվանդանոցներ են տեղափոխվում հրազենից վիրավորվածներ՝ հաղորդում է The Egypt Independent-ը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 56 մարդ, վիրավոր է 526-ը:









































