Նորվեգիայում շարունակում է ընթանալ շախմատի Աշխարհի գավաթի մրցաշարը:
Այսօր 1/32-րդ փուլում իր պայքարը սկսեց Լևոն Արոնյանը: Լևոնի մրցակիցն էր Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Իգոր Լիսիյը:
Խաղը բավականին կարճ տևեց: Արդեն 22-րդ քայլում ստեղծվեց այնպիսի դրություն, որ կողմերը որոշեցին խաղաղ դաշինք կնքել: Այս դիմակայության հաջորդ խաղը կկայանա վաղը` օգոստոսի 15-ին:








































