Եմենի Ադեն քաղաքում պայթյունի հետևանքով 42 զինվորական է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին երկրի անվտանգության ծառայությունում:
Հաղորդվում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը զինվորականների խմբի մոտ, որոնք գնացել են Ադենի հյուսի-արևելքում գտնվող բազա՝ աշխատավարձ ստանալու:
Մեկ շաբաթ առաջ Ադեն քաղաքում զինվորական ճամբարի մոտ ահաբեկչության զոհ է դարձել մոտ 50 մարդ:









































