ԶԼՄ-ներին հաջողվել է լուսանկարել Անջելինա Ջոլիին, որը Բրեդ Փիթից բաժանվելուց հետո աշխատում էր ստվերում մնալ: Լուսանկարում երևում է, որ ամուսնալուծությունը բացասաբար է ազդել դերասանուհու վրա, դա հատկապես երևում է նրա չափազանց նիհարությունից, ինչը նման է անորեքսիայի: Այս մասին հայտնում է vistanews.ru-ն:
Հիմա գեղեցկուհի դերասանուհին անճանաչելի է դարձել: Երկրպագուներն ակտիվորեն քննարկում են Ջոլիի առողջությունը. նրա քաշը հիմա մոտ 35 կգ է, ինչը խոսում է հնարավոր դիստրոֆիայի մասին:
Այդ վիճակին Ջոլիին հասցրել են երեխաների խնամքի հետ կապված սկանդալները, ունեցվածքի բաժանումը: Մշտական նյարդային լարվածության հետևանքով նա հրաժարվել է սննդից և այն ծխախոտով է փոխարինել: Նրա բժիշկը պատմել է, որ եթե Ջոլիի վիճակը չփոխվի, ինքը ստիպված կլինի դերասանուհուն հարկադրաբար հոսպիտալացնել նրա կյանքի անվտանգության համար:









































