Ֆրանսիական ՊՍԺ-ն դիտարկում է «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը:
Ըստ RMC-ի տարածած տեղեկատվության` հենց խաղացողի գործակալներն են կապ հաստատել ֆրանսիական ակումբի հետ ու առաջարկել Սամիի ծառայությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռեալ»-ը պատրաստ է բաց թողնել խաղացողին, սակայն «Ինտեր»-ի դեմ խաղից հետո Կարլո Անչելոտին հայտարարեց, որ Խեդիրան մնում է «Ռեալ»-ում:







































