Մադրիդի «Ռեալ»-ի նախկին խաղացող Էստեբան Գրաներոն, որ վերջին մրցաշրջանն անցկացրեց «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ում, կհամալրի «Ռեալ Սոսյեդադ»-ի շարքերը:
Իսպանական ակումբը կվարձակալի խաղացողի տրանսֆերը` հետագայում այն 6 մլն եվրոյի դիմաց գնելու առաջնային իրավունք ունենալով, հայտնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրաներոյի ծառայություններով հետաքրքրվում էին «Ֆուլհեմ»-ն ու «Սուոնսի»-ն:







































