Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Իրանի փոխնախագահ Իսհակ Ջիհանգիրիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները, ինչպես նաև Հալեպի դեպքերի ֆոնին տարածաշրջանային խնդիրները։ Յըլդըրըմը Ջիհանգիրիին հայտնել է, որ Արևելյա Հալեպից տարհանման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, սակայն խաղաղ բնակիչները տարհանվելիս ենթարկվում են հարձակումների։
Բինալի Յըլդըրըմը վստահություն է հայտնել, որ Թեհրանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ շարունակելու համար Հալեպից անարգել շարունակմանը. «Անկարան պատրաստ է Թեհրանի հետ համագործակցել այս հարցում»։









































