Վերջերս 65-ամյակը նշած Շերլին Սարգսյանի տրանսսեքսուալ դուստրը պատրաստվում է ամուսնանալ: Չեստիտի Բոնոն, որին հիմա Չեզ են կոչում, սեռի փոփոխության համար անցկացված վիրահատությունից հետո պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու` Ջենիֆեր Էլիայի հետ:
Այս մասին հայտնի է դարձել CNN-ի նոր հաղորդավար Փիրս Մորգանի հաղորդման ժամանակ, որի հյուրն է եղել Չեզը: Չեզն ասել է, որ Էլիայի հետ իրենք նշանվել են երկու տարի առաջ, սակայն քանի որ ինքը սեռի փոփոխության համապատասխան վիրահատություններ և բուժումներ էր անցնում, հարսանիքը որոշվել էր հետաձգել:
Չեստիտին իր սեռական կողմնորոշման մասին հայտարարել էր դեռ 1990 թ. և հենց այդ ժամանակվանից նույնասեռականների իրավունքների պաշտպանության մեծ ջատագով է: Շերն իր դստերն աջակցում է բոլոր նախաձեռնություններում: