ԿԺԴՀ-ն և Կորեայի Հանրապետությունը այսօր Քեսոնում սկսել են այնտեղ գտնվող միջկորեական արդյունաբերական համալիրի գործունեության կարգավորման բանակցությունների 7-րդ փուլը: Համալրիը չի աշխատում արդեն 4 ամիս:
Նախորդ 6 փուլերը ապարդյուն են եղել հիմնականում 2 երկրների դիրքորոշման պատճառով այն առումով, թե ով է պատասխանատու դրա փակման համար, ինչպեսև ապագայում աշխատանքները չընդհատելու երաշխիքի պատճառով: Այս մասին հաղորդում է «Ռենափ» գործակալությունը:
Հարավային Կորեայի միավորման նախարարության տեղեկատվության համաձայն՝ բանակցություններն սկսվել են տեղական ժամանակով առավոտյան 10:00-ին: ՀԿ-ի պատվիրակությունը մտադիր չէ համաձայնության գալ անհիմն երաշխիքների հիման վրա և կպնդի, որ «Հյուսիսը պետք է իրականացնի իր խոստումները»:







































