Նախօրեի գիշերը «Անի-պլազա» հյուրանոցի բացօթյա սրճարանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն ու Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը զրուցել են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այժմ Քոքոբելյանն ու Շահնազարյանը շատ հաճախ են հանդիպում ու հիմնականում քննարկում են միասին նոր ամերիկամետ քաղաքական պլատֆորմ ստեղծելու հարցը: Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ չի բացառվում Դավիթ Շահնազարյանը համալրի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերը: Սակայն Դավիթ Շահնազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, այդ հարցին որևէ կոնկրետ պատասխան չի տվել: «Շատ մարդկանց հետ եմ հաճախ հանդիպում, դա նշանակում է… Կներեք, բայց անիմաստ է… Այդքանը կարոդ եմ ասել»,-նշել է թերթի զրուցակիցը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































