Դքսուհի Քեթրինը դեռ հղիության ժամանակ հստակ հասկացրեց, որ երեխայի դաստիարակության հարցերում նախապատվությունը տալիս է սեփական ընտանիքի ավանդույթներին:
Օրերս հայտնի է դարձել, որ արդեն հաջորդ շաբաթ կհրապարակվեն արքայազն Ջորջի առաջին պաշտոնական լուսանկարները: Սակայն լուսանկարների հեղինակը ոչ թե որևէ հայտնի լուսանկարիչ կլինի, այլ հենց ինքը՝ Քեթրինը: Այս տեղեկատվությունը հաստատել են պալատի նեկայացուցիչները:
Ինչպես հայտնի է, Քեյթը դեռ վաղ հասակից սիրել է լուսանկարել, իսկ որոշ ժամանակ նույնիսկ զբաղվել է իր ծնողների ընկերության կայքի ֆոտո-ձևավորման աշխատանքներով:
Տեղեկացվում է, որ Քեթրինը մենակ է զբաղվում իր մայրական պարտականություններով: Իսկ օգնական կվարձի այն ժամանակ, երբ կանցնի թագավորական պարտականություններին:











































