Ամերիկյան ieCrowd ընկերությունը՝ Ռիվերսայդի գիտահետազոտական կենտրոնի գիտնականների խմբի հետ համատեղ, յուրօրինակ կպչուն պիտակներ է մշակել, որոնք կպաշտպանեն արյունը ծծող միջատներից:
Kite կոչվող յուրօրինակ պաշտպանիչ միջոցները և՛, այսպես ասած, վախեցնում են միջատներին, և՛ անվտանգ են մարդկանց համար, հաղորդում է Wired կայքը: Այն կարող է պաշտպանել մի շարք հիվանդություններից, օրինակ՝ մալարիայից և դենգեի համաճարակից:
Պիտակը պատրաստված է ոչ թունավոր նյութերից: Բացի այդ, այն օգտագործելիս միջատները չեն կարողանա որսալ ածխաթթու գազը, հետևաբար նաև իմանալ զոհի գտնվելու վայրը:
Նշենք նաև, որ տարեվերջին պիտակների որոշակի խմբաքանակ Ուգանդա կուղարկվի, որտեղ տեղաբնակներն անարդյունք պայքարում են միջատների դեմ: Նախապես թեստավորման համար կհատկացնեն 20 հազար պիտակ, որոնք կպաշտպանեն արնախում միջատներից 48 ժամվա ընթացքում:









































