Օգոստոսի 14-ին Հռոմում կայանալիք Իտալիա – Արգենտինա ընկերական հանդիպամը չեն մասնակցի Մարիո Բալոտելին և Լիոնել Մեսսին: Այդ մասին տեղեկացնում է իտալական մամուլը:
Իտալացի հարձակվողը խնդիրներ ունի ծնկան հոդի հետ, և թիմի մարզչական շտաբը որոշում է կայացրել ռիսկի չդիմել ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Միլան» – ՊՍՎ հանդիպումից առաջ: Իտալիայի հավաքականին չի օգնի նաև պաշտպան Անդրեա Բարցալին:
Ինչ վերաբերում է Լիոնել Մեսսիին, ապա ֆուտբոլիստն առաջիկա հանդիպումը բաց կթողնի աջ ոտքի քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով:
Հանդիպումը նվիրված կլինի Հռոմի պապին, ով այսօր հանդիպել է Լիոնել Մեսսիի և «Սկուադրա Աձուրա»-ի ավագ Ջանլուիջի Բուֆոնի հետ:




































