Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ տղաները որևէ օրենք չխախտեցին, ուստի թույլատրվեց նրանց հովանոց տեղադրել մեքենայի վրա: Բայց եթե մեքենան շարժի մեջ մտնի, բնականաբար, այդ պահին կխոչընդոտեն:
Ակտիվիստ Վահագն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր հովանոցը դեռ մեքենայի վրա կմնա, սակայն վաղը այն կիջեցնեն, և եթե քաղաքապետարանը չարձագանքի, միևնույն է՝ կտեղադրեն: Նա նշեց, որ քաղաքապետարանից ուղարկել էին մեկին, որը չէր տիրապետում համակարգչային գիտելիքների: Ի դեպ, տղաները նորից նամակ կուղարկեն. ոչ թե գրավոր, այլ էկետրոնային փոստի միջոցով:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































