Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում նպատակահարմար չի համարել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների կասեցումը.
«Ես չէի ցանկանա ներկայումս հղել բանակցությունների դադարեցման ազդանշան»։ Վաղը տեղի է ունենալու Եվրախորհրդի նիստը, որում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև տվյալ հարցը։
Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը Թուրքիայի մասին իր տարեկան զեկույցում նշել էր, որ քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ու խոսքի ազատության ոլորտներում գրանցվել են ձախողումներ և կոչ էր արել կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները։










































