Football Espana-ի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Կական վստահ է, որ առաջիկա մրցաշրջանում կկարողանա վերագտնել իր օպտիմալ մարզավիճակը:
«Առաջիկա մրցաշրջանում իմ գերխնդիրը հնարավորինս շատ հանդիպումների մասնակցելն է: Ցանկանում եմ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես գտնվել օպտիմալ մարզավիճակում իմ թիմի օգնելու համար:
Ցանկանում եմ մասնակցել «Մունդիալ-2014»-ին: Կարլո Անչելոտին հիանալի բնավորություն ունի և շատ է օգնում ինձ: Ինձ դուր է գալիս աշխատել նրա հետ»,- նշել է Կական:







































