Այսօր` օգոստոսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ալբանիա, որտեղ օգոստոսի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ընտրանու դեմ:
Նշվում է, որ ազգային թիմի հետ Տիրանա չի մեկնել պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով ոտքի ցավեր ունի:
Ֆուտբոլիստը կնախապատրաստվի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Չեխիայի հավաքականի դեմ խաղին: Այն, հիշեցնենք, տեղի կունենա Պրահայում` սեպտեմբերի 6-ին:






































