Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ի՞նչ է ուզում Սուրեն Խաչատրյանը Գոռ Մանուկյանից

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորի արվեստի դպրոցում, սկսած հունվար ամսից, լարված իրավիճակ է: Այդ ժամանակվանից ոստիկանությունը պարբերաբար դպրոց է գալիս, փորձում ինչ-որ հանցագործություններ բացահայտել, և ամեն անգամ` ապարդյուն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանը՝ հավելելով, որ դպրոցն աշխատում է բացառապես օրենքի տառին համապատասխան, սակայն ապրիլին ոստիկանները հերթական անգամ գալիս են դպրոց, պահանջում դպրոցի փաստաթղթերը, ֆինանսական հաշվետվությունները, ապա առգրավում դրանք, իսկ արդեն հուլիսին պետական միջոցների յուրացման ու պաշտոնական լիազորությունները գերազանցելու հատկանիշներով հարուցվում է քրեական գործ:

«Մեղադրում են առ այն, որ ես կառավարության կողմից հաստատված արտաբյուջետային հաշվեհամարի վրա երեխաների 600-ական դրամներ ամսավճարներ եմ հավաքում: Սակայն դպրոցի ստեղծման օրից՝ 2001-ից այդ գումարը հավաքվել է, և ինձնից առաջ երկու տնօրեն են եղել, ովքեր հավաքել են այդ դրամները, և նախկին վարչական ղեկավարի՝ Ալեքսան Հակոբյանի ղեկավարման ժամանակ կարգավորված է եղել»,- ասաց Գոռ Մանուկյանը:

Բացի այդ, դպրոցի կանոնադրության մեջ ամրագրված է 600-ական դրամ վարձավճարը, որը թույլ է տրվում հավաքել որպես դպրոցի այլ եկամտի աղբյուր՝ վճարովի ուսուցում կազմակերպելու համար: Այս ամենը, տնօրենի խոսքերով, կատարվում է թափանցիկ, քանի որ 600 դրամները մուտք են արվում կառավարության կողմից բացված գանձապետական հաշվեհամարի վրա, իսկ ֆինանսների նախարարությունը, ունենալով դպրոցի եկամուտների հաշվետվությունը, դա բաժանում է այլ ծախսերի և թվերն ուղարկում դպրոց:

«Մենք այն բաժանում ենք եռամսյակների, փաթեթներով ուղարկում ենք լիազորված մարմնի հաստատմանը, վարչակազմի ղեկավարը հաստատում է այդ գումարները, մի փաթեթը ուղարկում ենք նորից ֆինանսների նախարարություն, մի փաթեթն էլ՝ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարություն, իսկ մեկ օրինակը մնում է մեզ մոտ: Այսինքն՝ այս ամբողջ պրոցեսը կատավում է թե՛ շրջանի ղեկավարության, թե՛ ֆինանսների նախարարության վերահսկողությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գոռ Մանուկյանը՝ անհեթեթություն համարելով իր դեմ քրեական գործ հարուցելու փորձերը:

Գոռ Մանուկյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են ավելի վաղ՝ դեռ 2010-ից, երբ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը Մանուկյանին կանչել էր իր աշխատասենյակ և ասել, որ չի ուզում Գոռն աշխատի, թող դուրս գա: «Ես իրեն հարցրել եմ՝ վա՞տ եմ աշխատում, ասել է՝ ոչ, բայց ես չեմ ուզում, որ աշխատես՝ առանց հիմնավորման: Մարդիկ եղան, որոնք փորձեցին այս խնդիրը հարթեցնել, հարթեցվեց, անցավ երկու-երեք տարի, նորից սկսվել է»,- ասաց տնօրենը:

250-ից ավելի աշակերտներ և 30 աշխատող ունեցող Բերձորի դպրոցն իր աշխատանքները կազմակերպում է ինչպես Բերձորում, այնպես էլ շրջանի հեռավոր բնակավայրերում՝ լուծելով երեխաների արտադպրոցական զբաղվածության հարցը:

Անձամբ Գոռ Մանուկյանը 13 տարի է՝ բնակվում է Քաշաթաղի շրջանում և այստեղ դեռ երկար ապրելու ցանկություն ունի: 2006-ից աշխատում է դպրոցի տնօրեն:

Վերջին անգամ դպրոց եկել են ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները և տարել ամբողջ փաստաթղթերը: Գոռ Մանուկյանին հաջողվել է պարզել, որ նրանցից Գառնիկ Խաչատրյանը Սուրեն Խաչատրյանի հետ անմիջական ազգակցական կապ ունի։

«Ես Սուրեն Խաչատրյանին տեղեկացնում եմ կատարվածից, բայց նա որևէ ընթացք չի տալիս՝ անմիջականորեն հանդիսանալով լիազորված անձի վերադասը: Ես իրենց գրավոր տեղյակ եմ պահում, բայց նրա կողմից որևէ արձագանք չի եղել մինչև այս պահը: Եվ սա իր կողմից միտումնավոր աշխատանք է։ Ոստիկանը, որը նման կերպ է իր աշխատանքը կազմակերպել, հանդիսանում է նրա հարազատը»,- ասաց Գոռ Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում