Կանանց ուշադրությունը գրավելու համար բրիտանական լեգենդար Bentley Motors ավտոմեքենաների արտադրողը պայուսակների շարք կթողարկի:
Նորաձև աքսեսուարների ստեղծման համար աշխատել են Bentley-ի գլխավոր դիզայներներ Դենիել Չեկկոմորին և Վինսան դու Սարթելը, որը նախկինում աշխատել է Louis Vuitton-ում և Loewe-ում:
Barnato պայուսակի արժեքը 7000 դոլար է: Այն այդպես է կոչվել անգլիացի օդաչու Դիանա Բարնատո-Ուոլքերի պատվին, որն այս մակնիշի վաղեմի երկրպագուն է եղել:
Continental պայուսակի արժեքը 5500 դոլար է: Այն այդպես է կոչվում Bentley-ի համապատասխան ավտոմեքենայի անունով:
Հավաքածուն կներկայացվի 2013թ. օգոստոսի 18-ի բարեգործական Pebble Beach Concours d’Elegance ավտոշոուի ժամանակ: Bentley-ի պայուսակներ կարող են գնել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի բազմաթիվ փակ ցուցադրությունների հյուրերը:











































