Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը վստահ է, որ իր թիմը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Դավիդ Լուիսի տրանսֆերային իրավունքների ձեռքբերման հարցում:
«Ուրախ կլինեի, եթե Դավիդ Լուիսը համալրեր մեր թիմի կազմը: Ես միշտ խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին տեղափոխվել «Բարսելոնա» նման հնարավորության առկայության դեպքում:
Սակայն խնդիրն այն չէ՝ ցանկանում է արդյոք Լուիսը տեղափոխվել «Բարսելոնա», այլ այն, որ մենք ստիպված կլինենք խաղացողի տրանսֆերը գնել Ժոզե Մոուրինյոյից, իսկ դա շատ բարդ կլինի»,- նշել է Ալվեսը:







































