ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իրեն անակնկալի էին բերել ԴԱԻՇ խմբավորման գործողությունները, որը 2014 թվականին ընդարձակ տարածքներ էր զավթել Իրաքում, այնուհետև նաև Սիրիայում։
«Խոշոր ցամաքային հարձակումներ կազմակերպելու ԴԱԻՇ-ի հնարավորությունը չի եղել իմ հետախուզական ռադարի էկրանին»,-ասել է Օբաման CNN-ի հետ հարցազրույցում։
Օբաման նշել է, որ իր վարչակազմը մշտապես ձեռնարկել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի լավագույն հնարավոր քայլերը։
ԴԱԻՇ-ի ընդարձակումը, որը զգալի տարածքներ է զավթել Իրաքում և Սիրիայում, դարձել է վերջին երկու տարիներին գլխավոր համաշխարհային խնդիրներից մեկը։ Խմբավորումը, որը ԿՀՎ տվյալներով՝ ունի մոտ 30 հազար գրոհային, զավթված տարածքներում խալիֆայություն է հռչակել։









































