Տեղի է ունեցել Ազգային խորհրդի նախագահ և միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի նախաձեռնող խմբի հանդիպումը:
Ինչպես հայտնում է APA գործակալությունը՝ հանդիպմանը ներկա են եղել Ազգային խորհրդի կազմի մեջ մտնող կուսակցությունների անդամները:
Մամուլի համար փակ հանդիպման ընթացքում ընդունվել է որոշում Ռուստամ Իբրահիմբեկովին նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի գործադիր կոմիտեի նախագահ Էլման Մամեձադեն ընտրվել է նախաձեռնող խմբի նախագահ և ԿԸՀ-ում Ռուստամ Իբրահիմբեկովի լիազոր ներկայացուցիչ:
Նախաձեռնող խումբը կպատրաստի անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք կներկայացնի ԿԸՀ:









































