Sunday, 28 04 2024
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ

ՀՀԿ-ն որոշել է փոխել հոգեբանությունը. Վ. Բաղդասարյանը պարզաբանում է՝ ինչ նկատի ունի վարչապետը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Պարոն Բաղդասարյան, Կարեն Կարապետյանին հարցրել են՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո Ձեր վարկանիշն ընկե՞լ է, նա պատասխանել է՝ այո՛, կարծում եմ ընկել է, թեև դժվարացել է ասել, թե որքանով է ընկել, և կատակով ասել է, որ կստուգի: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀԿ-ն վարկանիշ չունի, և արդեն իսկ թե՛ նոր, թե՛ հին ՀՀԿ-ականներն արձանագրում են դա:

-Սխալ եք մեկնաբանում: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, եթե նա անկուսակցական է լինում, առավել ևս վարչապետի պաշտոնում, բնականաբար նրա նկատմամբ հավատը և հույսերը ավելի մեծ են լինում: Երբ որ տվյալ քաղաքական գործիչը, առավել ևս վարչապետը, անդամակցում է որևէ կուսակցության, ոչ միայն հանրապետականին, բնականաբար մյուս կուսակցությունների անդամները վարկանիշի անկում կարող են նկատել:

-Այսինքն՝ ոչ թե հանրությունը, այլ կուսակցականնե՞րը:

-Նրանք հանրության մի մասն են կազմում: Այսօր քաղաքական դաշտը վերջնականապես չի կարողանում այնպիսի տեսք ստանալ, որը կգոհացնի հանրությանը, և ցանկացած կուսակցության անդամագրվելու ժամանակ ցանկացած գործչի վարկանիշն իրոք կարող է անկում ապրել: Ես դա բնական եմ համարում: Մի՛ վերագրեք դա ՀՀԿ-ին անդամակցելուն: ՀՀԿ-ն այսօր իշխանություն է, երբ որ վաղը հայտարարի, որ ընդդիմություն է, իր վարկանիշը պետք է միանշանակ ընկնի: Եվ ընդդիմադիր որևէ քաղաքական ուժ, երբ որ հայտարարի, որ իշխանություն է, նրա վարկանիշն էլ կընկնի: Այդ տեղաշարժերը միշտ բերում են վարկանիշի անկման:

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի մասին ասել է. «Ես նկատել եմ իրենց մեջ առաջին հերթին ցանկություն՝ փոխվելու և փոխելու. կստացվի՞, ժամանակը ցույց կտա, բայց դրա անհրաժեշտությունը կա»: Ի՞նչ եք ուզում փոխել ՀՀԿ-ում՝ կեղծի՞քը, թալա՞նը…

-Հոգեբանությունը:

-Մինչև այս պահը ինչպե՞ս է եղել, պարոն Բաղդասարյան:

-Մինչև այս պահը շատ հետաքրքիր հոգեբանություն է եղել, մենք մտածել ենք, որ մենք առանցքային  քաղաքական ուժն ենք, մենք միևնույն է, ուժեղ ենք, և մեր թիմի մոտ հանգստություն է եղել: Եվ դա մեզ չի գոհացնում… Այսօր յուրաքանչյուր ՀՀԿ-ական պետք է փոխի իր հոգեբանությունը, պետք չէ այդ հանգստությունը: Մենք պետք է հաղթենք պայքարի միջոցով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում