Հավայան կղզիներում մի անսովոր առանձնատուն է վաճառվում: Այն ոչ միայն հագեցած է ժամանակակից դիզայնով և տեխնիկայով, այլև համապատասխանում է ֆենշույի պահանջներին: Առանձնատան արժեքը 28 միլիոն դոլար է:
Hale Ali’I առանձնատունը գտնվում է հավայան Մաուի կղզու վրա: Դրա ընդհանուր մակեեսը 2278 ք/մ է կազմում, որն իր մեջ հինգ ննջարաններ և հինգ լոգարաններ է ներառում, ինչպես նաև հինգ ավտոմեքենաների համար նախատեսված ավտոտնակ: Ամբողջ առաջին հարկում և երկու ընդարձակ սենյակներում մեծ պատուհաններ կան, որտեղից բացվում են լողափի և օվկիանոսի գեղատեսիլ տեսարանները: Խոհանոցում ապակե դռներն ու պահարանները գտնվում են կարմիր փայտից պատրաստված կահույքի կողքին և ամենաժամանակակից խոհանոցային տեխնիկայի հարևանությամբ: Մեդիա-կենտրոնում կան CD նվագարկչից մինչև Blu-ray, հզոր ձայն և 64 դյույմանոց պլազմային հեռուստացույց: Այստեղ է նաև տեղադրված այն համակարգը, որը միանգամից հսկում է տան ջերմությանը, ներքին և արտաքին լուսավորությունը և կարգավորում է անվտանգության համակարգը:
Ֆենշույի փորձագետ Կանո Մարսիել Մերինոն վստահեցնում է, որ այս տունը համապատասխանում է տարածքի ճիշտ կազմակերպման կանոններին: Օրինակ, ֆենշույի սկզբունքներից մեկը կապված է տան պահպանության հետ: Hale Ali’I առանձնատունն օվկիանոսի ափին է գտնվում, իսկ հետևում Մաուի լեռներն են: Դա համապատասխանում է այն սկզբունքին, որ տան դիմաց պետք է աչքն ուրախացնող ազատ տարածք լինի, իսկ հետևում՝ լեռներ: Պաշտպանության մեկ այլ միջոց էլ դարպասներն են. Hale Ali’I մուտք գործելու համար սկզբում անհրաժեշտ է ընդհանուր դարպասով անցնել, այնուհետև՝ առանձնատուն տանող առանձին մուտքով:
Ոլորոպտույտները նույնպես ֆենշույի սկզբունքներից են, որոնք առկա են այս տանը:Բարենպաստ է նաև տան հասցեն՝ Կապալուա Փլեյս, 9: Չինական համարակալման մեջ 9 կայսերական թիվն է և կայունություն ու ներդաշնակություն է խորհրդանշում: Տան ներքին հարդարմամբ զբաղվել է Մերի Ֆիլոթսը՝ Հավայան կղզիների ներքին հարդարման ամենահայտնի դիզայներներից մեկը:







































