Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ուժեղագույնն են Եվրոպայում։ Պորոշենկոն այդ մասին հայտարարել է դեկտեմբերի 5-ին Դոնբասի զինված հակամարտության գոտի կատարած այցի ժամանակ.
«Ես շատ հպարտ եմ, որ այս 2.5 տարում մենք ստեղծեցինք այնպիսի զինված ուժեր, որոնք ուժեղագույնն են Եվրոպայում։ Ես դրա համար հպարտանում եմ Ուկրաինայի ողջ ժողովրդի հետ համատեղ։
Ներկայումս Ուկրաինայի բնակիչները բանակին ավելի շատ են վստահում, քան՝ եկեղեցուն։ Մենք անցել ենք այն ճանապարհը, երբ կամավորները մնում էին միայն կամավորի ուժով»։









































