Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ուսանողական վարկավորումը Հայաստանում

«ՀՀ-ում ուսանողական վարկերից օգտվելու պրակտիկան համեմատաբար աշխուժացել է վերջին ամիսներին՝ ուսման վարկավորման պետական ծրագրի շրջանակներում համաֆինանսավորմամբ, ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկավորման ներդրումից հետո»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի ներկայացուցիչ Նորա Վանյանը:

Աշխարհում լայն տարածում ունի վարկավորման այս տարբերակը, քանի որ վարկատուն վստահ է, որ ստացած կրթությամբ ուսանողն ապագայում մտնելու է աշխատաշուկա և վերադարձնելու է գումարները: Բանկերն ավելի շատ վարկավորում են բուհերի այն մասնագիտությունները, որոնք շուկայում առավել պահանջարկ ունեն: Հայաստանում չկա շուկայի ուսումնասիրություն, և վարկերի տրամադրման համար այդ գործոնը չի դիտարկվում:

«Վարկավորման գործընթացում, կախված մասնագիտությունից կամ բուհից, չկա նախընտրության գործոն: Ընդամենն անհրաժեշտ է վարկառուի՝ ուսանողի ուսումնական հաստատության առկայությունը ուսման վարկավորման պետական ծրագրի շրջանակներում ներառված ուսումնական հաստատությունների ցանկում»,- նշեց «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի ներկայացուցիչը:

«Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ն «Բնակարան երիտասարդներին» ՓԲԸ-ի հետ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում տրամադրում է ուսանողական վարկեր՝ ուսման վարձավճարների վճարման նպատակով:

Ուսանողական վարկերից կարող են օգտվել պետական և պետական հավատարմագրություն ունեցող բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացվում է լիազոր անձանց կողմից վարկավորման համար անհրաժեշտ (պահանջվող) փաստաթղթերը բանկ ներկայացնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ուսանողական վարկավորման «Իմ ապագան» ծրագրով տրամադրում է առավելագույնը 4 մլն ՀՀ դրամ՝ 84 ամիս առավելագույն ժամկետով:

Կառավարության որոշմամբ՝ ուսանողներին տրամադրվում են մատչելի տոկոսադրույքով վարկեր: Ծրագիրն իրականացվում է «Մատչելի բնակարան» երիտասարդական ՈւՎԿ-ի հետ, որն աշխատում է բանկերի հետ։ Առաջարկվում է այդ նպատակի համար 21 մլն դրամ հատկացնել պահուստային ֆոնդից։

«Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Ուսանողական պետական վարկը» ուսումնական 4 տարվա համար է, տրամադրվում է առավելագույնը 1 մլն 800 հազար ՀՀ դրամ՝ տարեկան 12 % տոկոսադրույքով, որից երկու տոկոսը, իսկ գերազանցության դեպքում՝ երեք տոկոսը, սուբսիդավորվում է կառավարության կողմից:

Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, առաջին չորս տարվա ընթացքում մարվում են միայն տոկոսադրույքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում