Mini ընկերությունը հայտարարել է իր գլխավոր նորույթի՝ երրորդ սերնդի հեչբեկի առաջին ցուցադրության օրը: Դա տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Mini-ների ամենաառաջին մշակող Ալեք Իսոգոնիսի ծննդյան օրը: Շնորհանդեսը, սակայն, փակ կլինի:
1959 թ. առաջին Mini-ն մշակած հունական ծագում ունեցող բրիտանացին այդ օրը կարող էր դառնալ 107 տարեկան: Ցուցադրությունը տեղի կունենա Օքսֆորդի գործարանի տարածքում:
Հանրության համար նորույթի դեբյուտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ միանգամից երկու ավտոսրահներում՝ Լոս Անջելեսի և Տոկիոյի: Նոր Mini-ի արտաքին տեսքի մասին որոշակի պատկերացում կարելի է կազմել, այսպես ասած «լրտեսական» լուսանկարների միջոցով:
Նոր հեչբեկը կառուցված է BMW կոնցեռնի հարթակի վրա: Նախնական տվյալներով՝ այն կստանա եռագլան բավարական շարժիչ՝ 1.5 լիտր ծավալով:
Նոր Mini-ի վաճառքը կսկսվի հաջորդ տարվա առաջին եռամսյակից, հաղորդում է Auto.vesti-ն:







































