Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը համաձայն չէ դերասան Սթիվեն Ֆրայի՝ 2014թ. Սոչիում տեղի ունենալիք օլիմպիական խաղերը բոյկոտելու վերաբերյալ կոչին, հաղորդում է BBC-ն:
Քեմերոնը հայտարարել է, որ չնայած ինքը կիսում է Ֆրայի անհանգստությունը համասեռամոլների շքերթի ռուսական օրենքի վերաբերյալ, սակայն համամիտ չէ օլիմպիադան բոյկոտելու գաղափարին:
«ԼԳԲՏ-ների մասին այդ կողմնակալ կարծիքը հաղթահարելու համար մենք պետք է մասնակցենք այդ օլիմպիադային և ոչ թե բոյկոտենք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Քեմերոնը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Ֆրայը կոչ է արել բոյկոտել Սոչիում տեղի ունենալիք օլիմպիադան՝ Ռուսաստանում ԼԳԲՏ հանրությունների իրավունքների խախտման պատճառով:








































