Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

«ԱՄՆ-ում Արամ Խաչատրյանին նվիրված փառատոնի» բացում չի՞ եղել. նամակ Սերժ Սարգսյանին

ՀՀ վաստակավոր արտիստուհի Էլլադա Չախոյան,  բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Ղազարյանն ու  Արամ Ղազարյանը բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

 Նամակում, մասնավորապես ասվում է.  «Մեծարգո պարոն նախագահ Սերժ Սարգսյան,

 Ինչպես հայտնի է, 2013 թվականին նշվում է հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Մամուլից մեզ հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall hեղինակավոր համերգասրահում գալահամերգով բացվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երաժշտական փառատոնը՝ կազմակերպությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսության:

 Ավաղ, ափսոսանքով պիտի նշել, որ իրականում, այսպես կոչված, «Լոս Անջելեսում Արամ Խաչատրյանին նվիրված փառատոնի» բացումը, պարզվում է, ոչ այլ ինչ է եղել, քան խաբեություն, որով փաստվում է այն անհարգալից վերաբերմունքը, որ ցուցաբերել են կազմակերպիչները Արամ Խաչատրյանի հանդեպ: Մի քանի ամիս առաջ, Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից մամուլում հայտարարվեց, որ Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ Լոս Անջելես քաղաքում հայտարարվում է «Արամ Խաչատրյանի տարի» և այդ առիթով նկատի է առնվում համերգներ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ ու կամերային նվագախմբերի մասնակցությամբ, ինչպես նաև հայտարարություն այն մասին, որ կատարվելու է կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը՝ հռչակավոր Հոլիվուդ բոլ ամֆիթատրոնում: Պարզվեց, որ վերը նշված նվագախմբերի համերգային ծրագրերում նման բան գոյություն չունի, իսկ Լոս Անջելեսի քաղաքապետարանում էլ ոչ ոք 2013 թվականը չի հայտարարել «Արամ Խաչատրյանի տարի», իսկ Ջութակի կոնցերտի կատարումը Հոլիվուդ բոլում, ամբողջովին մտացածին է և հնարովի: Այնպես որ, առանց ժողովրդին տեղյակ պահելու, առանց հայտարարությունների ու հեռուստատեսային ծանուցումների, ծպտված, բոլորից թաքուն իրականացրած, այսպես կոչված, գալահամերգը երկպառակության, ասեկոսեների լայն ասպարեզ բացեց հասարակության առջև: Իրականում, հորինովի փառատոնի բացումը տեղի է ունեցել բոլորից գաղտնի, այն էլ ոչ թե Walt Disney Concert Hall -ում, այլ հեղինակավոր համերգասրահի միջանցքում, չորս երաժիշտներով և միայն քառասունի հասնող ներկաներով:

 Դժվար է հավատալ, որ նման մոլորեցնող ապատեղեկատվությունը գալիս է Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից, որով հստակ կերպով երևում է նաև ընդգծված անհարգալից վերաբերմունքը մեր ժամանակի խոշորագույն կոմպոզիտոր, հայ ժողովրդի հպարտությունը հանդիսացող Արամ Իլյիչ Խաչատրյանի հանդեպ: Լոս Անջելեսի Հայաստանի գլխավոր հյուպատոսության նման աշխատաձևն ու լուրջ բացթողումները գալիս են անշուշտ հեղինակավոր, մասնագետ դիվանագետների բացակայությունից:

 Նման խղճուկ, Արամ Խաչատրյանի պատվին ու փառքին անհարիր գալահամերգի կազմակերպում ՀՀ Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսության կողմից, ապացուցում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված փառատոնի կեղծ լինելը: Հուսով ենք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատշաճ կարժևորի ստեղծված իրավիճակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում