Սամուել Էտո´Օ-ի գործակալ Կլաուդիո Վիգորելին հայտնել է, որ հարձակվողը ցանկանում է խաղալ «Նապոլի»-ում:
«Իմ ու հաճախորդիս համար «Նապոլի» տեղափոխությունը երազանք կլինի: Ցանկացած խաղացող կուզենար խաղալ այդ ակումբում: Բայց, շտապեմ նշել, որ այս պահի դրությամբ մենք ոչ մի բանակցություն չենք վարել այդ ակումբի հետ»,- Վիգորելիի խոսքերն է մեջբերում Le10Sport-ը:
Հիշեցնենք, որ «Նապոլի»-ի մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ու Սամուել Էտո´Օ-ն միասին աշխատել են Միլանի «Ինտեր»-ում:








































